Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները Երևանում քննարկելու են արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը

ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները Երևանում քննարկելու են արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը
19.04.2016 | 14:28

ՀԱՊԿ պետությունների արտաքին գործերի փոխնախարարները Երևանում հանդիպել են՝ քննարկելու արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը: ՀԱՊԿ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը: Հայաստանից խորհրդակցությանը մասնակցում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ